Դանիան պատրաստվում է արգելել փարանջան, նիկաբը եւ դեմքը փակող այլ այլ տեսակի հագուստները: Dansk Folkeparti ազգային պահպանողական կուսակցության կողմից մշակված օրինագիծը ներկայացվել է փետրվարի սկզբին: Խոհրդարանում քննարկումներից եւ եզրակացություններից հետո փաստաթուղթը կներկայացվի կառավարությանը եւ ակնկալվում է, որ գարնանն այն կհաստատվի: Ներկայումս նման արգելք գործում է Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Բուլղարիայում, ինչպես նաեւ Բավարիայում եւ Կանադայի Քվեբեկ նահանգում:

Դանիական օրինագծում արգելվող հագուստի կոնկրետ տեսակները չեն նշվում: Տեքստում ասվում է միայն դեմքը փակ պահելու անհրաժեշտության արգելքի մասին: «Փակ դեմքն անհամատեղելի է դանիական հասարակության արժեքների հետ: Այս արգելքի միջոցով մենք միմյանց վստահություն եւ հարգանք ենք ցույց տալիս»,- բացատրել են երկրի արդարադատության նախարարությունում:

Օրենքի խախտման համար առաջին տուգանքը 1000 դանիական կրոն (134 եվրոն) կկազմի, իսկ կրկնակի խախտման դեպքում`տասը անգամ ավելի: