Ինեկոբանկը բարելավել է սպառողական վարկերի տրամադրման  պայմանները։

Մասնավորապես, հաճախորդների համար բարելավվել է օնլայն տրամադրվող «1 CLICK», «Արագ սպառողական», «Ոսկու գրավով» եւ «Անշաժ գույքի գրավով»  վարկերի եւ վարկային գծերի պայմանները:

Տոկոսադրույքների եւ պայմանների էական բարելավում է տեղի ունեցել հատկապես օնլայն եղանակով տրամադրվող «1 CLICK» վարկերի եւ «Արագ սպառողական վարկերի» մասով։

«1 CLICK» վարկերը այսուհետ կտարամադրվեն 14% տարեկան անվանական տոկոսադրույքով, նույն տոկոսադրույքով կտարամադրվեն նաեւ «Արագ սպառողական վարկերը»: Տվյալ վարկերի տրամադրման միջնորդավճարը սահմանվել է 0%` նախկին 2%-ի փոխարեն, ինչպես նաեւ երկարացվել է վարկի մարման ժամկետը՝ մինչեւ 48 ամիս:

Սակագները եւ պայմանները հասանելի են Ինեկոբանկի պաշտոնական կայքում` www.inecobank.am :

 «1 CLICK» օնլայն վարկ ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել InecoOnline/InecoMobile, կամ գրանցվել առցանց:

«Արագ սպառողական վարկ» ստանալու համար այցելեք Ինեկոբանկի մոտակա մասնաճյուղ։

Տարեկան փաստացի տոկոսադրույք

«1 CLICK» վարկ` 23.98%-24.76%

Արագ սպառողական վարկ` 23,98%

Արդեն 22 տարի է Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ եւ սպասարկում է ավելի քան 400,000 հաճախորդ բանկի 24 մասնաճյուղերում:

Ինեկոբանկը բանկային ծառայությունների մատուցումը հասցրել է բոլորովին այլ` բարձր մակարդակի թվային տեխնոլոգիաների ներդրման եւ զարգացման շնորհիվ: Այդ մասին են վկայում հետեւյալ փաստերը.

· 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» ծրագիրը, որը ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպե,

· 2012թ.-ին առաջիններից մեկն է ներդրել օնլայն բենքինգ ծրագիրը, որն ապահովում է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով,

· 2014թ.-ին ստեղծել է InecoMobile հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի  ամենաշատ ներբեռնումները ֆինանսական հավելվածների շարքում: