Ֆրանսիայում երեք մարդ է ձերբակալվել անցյալ տարվա օգոստոսին Բարսելոնում եւ Քամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչության համար կասկածանքով, որի արդյունքում 16 մարդ էր մահացել:

Ձերբակալություններն իրականացվել են հարավային ֆրանսիական Թարնա եւ Գարդա մարզերում: Երեք մարդ կասկածվում է «սպանության փորձ կատարելու» եւ «հանցավոր ահաբեկչական միավորմանն» անդամակցելու համար: Ձերբակալված անձանց ինքնությունն ու ազգությունը բացահայտված չէ: Որեւէ մեկի նկատմամաբ դեռ մեդադրանք չի առաջադրվել: