Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների երկկողմանի աճ: Այս մասին նշվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստի ժամանակ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես 2017 թվականին Լեհաստանից Հայաստան ներգնա այցելությունների թիվն աճել է 40%-ով։ Լեհական կողմն առաջարկել է կազմակերպել տուրօպերատորների եւ լրագրողների ճանաչողական այց Հայաստան։

Նշվել է նաեւ, որ Լեհաստանի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում միջտարածաշրջանային զբոսաշրջային արդյունքը։