Ընդունելությունից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիան ծաղկեպսակ դրեց Անմար կրակի մոտ, ծանոթացավ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նյութերին, ավանդական եղեւնի տնկեց Հուշահամալիրի ծառուղում:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: