Բրիտանացի դերասան եւ գրող Սթիվեն Ֆրայը ուրբաթ հայտարարել է, որ ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել: Այս մասին հաղորդվում է դերասանի Twitter-ի միկրոբլոգում հրապարակված տեսանյությում:

 Նրա խոսքով՝ նրան շագանակագեղձի քաղցկեղ էին ախտորոշել: Վիրահատությունը կատարվել է հունվարի սկզբին եւ հիմա Ֆրայը ապաքինվում է:

 «Վիրահատությունը հունվարի առաջին շաբաթվա ընթացքում է կատարվել: Ամեն ինչ կարծես թե բավական լավ է անցել», — ասել է Ֆրայը:

Որպես այլընտրանք Ֆրային ռադիոթերապիա են առաջարկել, բայց դերասանը վիրահատությունն է ընտրել, քանի որ այն ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան բուժումը: Ֆրայը նշել է, որ հնարավոր է նոր ուռուցք աճի, բայց հիմա նա իրեն հրաշալի է զգում եւ ուռուցքը չի աճում:

 

 «Դու չես կարծում, որ դա քեզ հետ կլինի, քաղցկեղն այն է, ինչ ուրիշների հետ է լինում», — ասել է դերասանը:

Սթիվեն Ֆրայը բրիտանացի դերասան է, գրող եւ դրամատուրգ: Հայտնի է «Ջիվս եւ Վուսթեր» եւ «Սեւ իժ» սերիալներում իր դերերեով: