Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի իշխանության առաջին տարին Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահաջողն է համարում: Այս մասին նա ասել է ուրբաթ Օքսոն Հիլ վայրում անցկացվող պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների համաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա հավանաբար, նոր վարչակազմի առաջին ամենահաջող տարին է Միացյալ Նահանգների պատմության մեջ», - ասել է նա՝ վկայակոչելով, մասնավորապես հարկային համակարգի բարեփոխումը եւ բյուրոկրատական կանոնների մի ամբողջական շարքի չեղարկումը, մասնավորապես, որոնք վերաբերում են ԱՄՆ տարածքում էներգակիրների արդյունահանմանը:
«Մենք վերջ ենք դրել ամերիկյան էներգետիկայի դեմ պատերազմին եւ մենք վերջ ենք դրել ածխի՝ որպես մաքուր վառելիքի դեմ պատերազմին»,- ասել է նա: