Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապրիլի 22-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների հետ  ցանկացած բանավեճի մասնակցելու պատրաստակամությունն է հայտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես հրապարակայնորեն խոստանում եմ մասնակցել թեկնածուների միջեւ ցանկացած գրանցված բանավեճին` հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերում, ազգային հրապարակային մակարդակում», -Facebook Live-ում ասել է Մադուրոն:

Միեւնույն ժամանակ, այժմ Մադուրոյից բացի, ոչ մի նախագահի թեկնածու չի առաջադրվել: Վենեսուելայի ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել ընտրություններին` պահանջելով, որ կառավարությունը մի շարք պահանջներ կատարի: Վերջին անգամ Վենեսուելայում նախընտրական բանավեճերը տեղի են ունեցել 1983 թվականին՝ պետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական թեկնածուների միջեւ՝ Ռաֆայել Կալդերայի եւ Հայմե Լուսինչիի, որը եւ հաղթեց ընտրություններին: