Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդականը, նրա դուստր Իվանկա Թրամփը ուրբաթ անձամբ տեղեկացրել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին` ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իվանկա Թրամփը Փհյոնչհանում XXIII Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը:
Ուրբաթ նա հանդիպել է Մուն Չժե Ինի հետ:
«Նա անձամբ շնորհավորել է նախագահ Մուն Չժե Ինին Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ եւ շնորհակալություն է հայտնել նրան եւ առաջին տիկնոջը՝ Կիմ Չժոն Սուկին իր հյուրընկալության համար», - ասել է ներկայացուցիչը:
«Տիկին Թրամփը նախագահ Մուն Չժե Ինին փոխանցել է Թրամփի անձնական ուղերձը՝ կապված այսօր ԿԺԴՀ դեմ հայտարարված պատժամիջոցների հետ: Նրանք քննարկել են նաեւ Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում գործադրելու ջանքերի շարունակությունը», - հավելել է նա: