Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ահռելի կոկորդիլոսը ձկնորսի որսն է խլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին :

Տղամարդը ջրից հանում է ձկանը եւ նկատում, որ ջրամբարի մյուս կողմից արագորեն իրեն է մոտենում կոկորդիլոսը: Ձկնորսը գոռում է, փորձելով վախեցնել կենդանուն, սակայն սողունը լողում է ափի մոտ եւ հենց ուռկանից պոկում է որսը:

Ընդ որում, հավանաբար, տեսանյութի հեղինակը, չի վախենում գիշատիչից, այլ միայն վրդովվում է կորցրած որսի համար: