Թուրքիայի Բուրսա քաղաքում կրծքավանդակի շրջանում երկու տեղից դանակահարված տղամարդը փրկվել է բժշկի յուրահատուկ մոտեցման շնորհիվ։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ բժիշը հիվանդանոցի հենց ընդունարանում դիմավորել է դանակահրված եւ արյունաքամ տղամարդուն։ Տեսնելով, որ տղամարդը չի փրկվի մինչ հասնեն վիրահատարան, բժիշկը պատգարակի վրա է բարձրացել եւ ընթացքի ժամանակ տղամարդուն սրտի անուղղակի մերսում է արել, ինչի շնորհիվ փրկել է նրա կյանքը։

Բժշկի արարքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։