Սիրիայի քրդաբնակ Աֆրին ներխուժած թուրք զինվորների ու նրանց հետ շարժվող զինված խմբավորումների թաքստոցը ոչնչացվել է քրդական YPG-ի կողմից։

Ինչպես տեղեկացնում է քրդական ANF գործակալությունը, YPG-ի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսագրություն, թե ինչպես են YPG-ի զինյալները հողին հավասարեցնում մի շենք, որտեղ պատսպարվել են թուրք զինվորներն ու ահաբեկչական խմբավորումների զինյալները։