Ինդոնեզիայի Կենտրոնական Յավա նահանգում սողանքների եւ ջրհեղեղների պատճառով 16 մարդ է մահացել, եւս 20-ը վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինխուա» գործակալությանը եւ արտակարգ իրավիճակների գործակալությանը:

Բնական աղետները մի քանի օր առաջ հարվածեցին տարածաշրջանը, փետրվարի 24-ին իշխանությունները վերսկսեցին որոնողական աշխատանքները: Մահացածների մեծ մասը Բրեբես եւ Պուրբալինգա թաղամասերում սողանքների պատճառով է զոհվել:

Ջրհեղեղները վնասել են նաեւ հարեւան Արեւմտյան Յավա նահանգի շրջանները, սակայն տուժածների եւ ավերվածութունների մասին տվյաներ դեռ չկան: