Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկոլու Արմեն Սարգսյանի թեկնածությանը ՀՀ նախագահի պաշտոնում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 24-ին խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նախ նա լսել է բոլոր պատգամավորների կարծիքը, ապա ասել է, թե Արմեն Սարգսյանի մոտեցումները համապատասխանում են «Ծառուկյան» դաշինքի մոտեցումներին:

«Իհարկե, ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումը, նրա տեսակետը, նրա պատրաստակամությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք իրեն հրավիրել են` իմանալով իր գրագիտությունը, իր պատրաստակամությունը, որ նա օգտակար լինի, եւ եղել է մեր Հայաստանի Հանրապետության վարչապետը»,- նշել է Ծառուկյանը:

Նշենք, որ նախագահի ընտրությունները կայանալու են մարտի 2-ին։ Առաջին փուլով Սարգսյանի ընտրվելու համար հարկավոր էր 79 քվե, իսկ կոալիցիոն ուժերը միասին ունեին 65 մանդատ։ Հաշվի առնելով «Ծառուկյան» դաշինքի որոշումը, կարելի է վստահ ասել, որ Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն ընտրվելու է առաջին իսկ փուլով։