Համացանցում սիրահարների համար հյուրանոցների ուղեցույց է հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Ուղեցույցը որոշել է ստեղծել պահպանակներ արտադրող ընկերությունը: Այն 10 զույգ է ընտրել, որոնք գիշերներն անցկացնում են աշխարհի շքեղագույն բուտիկ հյուրանոցներում, ապա՝ կիսվում իրենց տպավորություններով Place of Intimacy բլոգում:

Այդպես, Ավստրալացիներ Ջեսիկա Դ'արջենտը եւ նրա ընկեր Ջասթին Էնգելկեն 14 գիշեր անցկացրել են Սիդնեյի, Մելբուրնի, Բայրոնի Բեյի, Թասմանիայի բուտիկ հյուրանոցներում եւ իրենց սեփական էրոտիկ ակնարկներն են գրել: «Ուղեւորությունը հրաշալի էր, մենք երկու շաբաթ ունեինք, բոլոր ծախսերը վճարված էին, մենք այցելում էին  Ավստրալիայի բոլոր բուտիկ հյուրանոցները եւ վերլուծում մեր փորձը»,- նշում է Ջասթին Էնգելքեն:

«Մենք գրում էին ոչ միայն մեր սեռական կյանքի մասին, այլ նաեւ՝ հյուրանոցների մասին», - կատակում է նա:

Կայքում ներկայացված են Ֆրանսիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի եւ Բրազիլիայի հյուրանոցները: Նշվում են այնպիսի դետալները, ինչպիսիք են հայելային առաստաղը, լոգարանի ինտիմ լուսավորությունը, միջերկրածովյան մթնոլորտը: