Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսպօր՝ փետրվարի 25-ին, մեկնել է Վիեննա (Ավստրիա) մասնակցելու եւ դասախոսություն տալու քրիստոնյա-իսլամ հոգեւոր պետերի ժողովին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը կազմակերպվել է Աբդալլահ Բ թագավորի միջկրոնական երկխոսության կենտրոնի կողմից։