ԵՄ-ն խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ ներառյալ առեւտրային սահմանափակումների խստացումը եւ հյուսիսկորեացի բոլոր աշխատողների արտաքսումը: Այս մասին նշված է երկուշաբթի տարածված ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ Խորհուրդը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ դրանք համապատասխանեցնելով ՄԱԿ ԱԽ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ 2397 վերջին բանաձեւի պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ:

Նոր միջոցառումներով ամբողջական արգելք է սահմանվում Հյուսիսային Կորեա ցանկացած նավթամթերքի կոմերցիոն արտահանման վրա, ինչպես նաեւ նվազեցվում է վառելիքի առավելագույն ծավալը, որ կարող է ԵՄ երկրների կողմից Փհենյանին մատակարարվել հումանիտար կարիքների համար՝ տարեկան 2 մլն-ից հասցնելով 500 հազար բարելի: Ամբողջությամբ արգելվել է Հյուսիսային Կորեայից ցանկացած սննդամթերքի եւ ագրարային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաեւ քարերի եւ փայտանյութի: Արգելվել է այս երկիր արդյունաբերական սարքավորումների բոլոր տեսակների, բեռնատարների, ինչպես նաեւ երկաթի, պողպատի, դրանց համաձուլվածքների եւ այլ մետաղների արտահանումը:

ԵՄ Խորոհորդը նաեւ  որոշում է ընդունել ԵՄ երկրներում պայմանագրով աշխատող  Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին 24 ամսվա ընթացքում հայրենադարձելու մասին: