Թուրքական կողմը հատուկ նշանակության զորքեր է ուղարկել Աֆրին` քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու եւ տարածաշրջանում զինված օպերացիան հաջողությամբ ավարտելու համար: Այս մասին NTV-ին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: «Հատուկ նշանակության մեր ուժերն ուղարկվել են Աֆրին, որպեսզի պաշտպանեն քաղաքացիներին եւ ապահովեն օպերացիայի հաջող ավարտը», - ասել է Բոզդաղը: Նրա խոսքով՝ թուրքական կողմի օդային հարվածները քրդերի դիրքերի ուղղությամբ եւս կշարունակվեն, փոխանցում է «Գազետա»-ն: