Թուրքական AkitTV հեռուստաալիքի «Օրն է սկսվում» հաղորդման ժամանակ հաղորդավար Ահմեդ Քեսերն անդրադարձել է Թուրքիային ուղղված մեղադրանքներին, որ Աֆրինում թուրք զինվորականները խաղաղ բանկիչներ են սպանում։

Թուրքական AkitTV-ի ուղիղ եթերում հաղորդավար Ահմեդ Քեսերն ասել է․ «Մեզ մեղադրում են, թե Աֆրինում խաղաղ բնակիչներ ենք սպանում։ Եթե մենք խաղաղ բնակիչներ սպանելու լինենք, սկսելու ենք Ստամբուլի թաղամասերից, Թուրքիայի խորհրդարանից։ Այնտեղ մի բոլ դավաճաններ կան»։

Այս խոսքերը Թուրքիայում խիստ արձագանք են գտել եւ սոցկայքերում մեծ քննադատությունների են արժանացել։