Պապուա Նոր Գվինեայի կենտրոնական մասում տեղի է ունեցել նոր հզոր երկրաշարժ, որի մագնիտուդը կազմել է 6,0, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են չորեքշաբթի UTC-ի ժամանակով 02.45-ին՝  Տարի քաղաքից 59 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:

Ավելի վաղ Պապուա Նոր Գվինեայում տեղի էր ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել էին երկուշաբթի տեղական ժամանակով 03.44-ին՝ Պորգերա քաղաքից 89 կմ հարավ-արեւմուտք: Վերջին տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ: