Եգիպտոսի դատախազը որոշել է իրավական միջոցներ ձեռնարկել ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք «կեղծ նորություններ են հրապարակում, շշուկներ են տարածում», հաղորդում է Reuters-ը։

Դատախազ Նաբիլ Սադեկը հայտարարել է, թե անհրաժեշտ է ԶԼՄ-ների դիտարկում, իսկ դրանց կարգավորմամբ զբաղվող ամրմինները պետք է դատախազներին հայտնեն ԶԼՄ-ների եւ մամուլի ոկղմից էթիկայի խախտման յուրաքանչյուր դեպքի մասին։ «Այդ որոշումը կապված է չարի ուժերի կողմից ազգային անվտանգությունը կեղծիքի միջոցով խաթարելու փորձերի հետ»,- ասվումէ  հայտարարության մեջ։