Հայաստանում անցյալ տարի 856,5 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվել:

Այդ գումարի 68 տոկոսը մասնավոր ներդրումներն են, 19 տոկոսը՝ վարկային ծրագրերը, 6 տոկոսը` դրամաշնորհային ծրագրերը, 4 տոկոսը՝ պետական բյուջեից կատարված ներդրումները, 3 տոկոսը՝ համայնքների բյուջեներից:

Կառավարության տվյալներով՝ ներդրումների խոշորագույն մասը ընկել է էներգետիկ համալիրի վրա: ՀՀ էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող ներդրումները կազմել են 293.6 մլն դոլար, 175.2 մլն դոլար ներդրվել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում:

Այնուհետ հաջորդում են Քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերը` 99.1 մլն դոլար, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարութան` 79 մլն դոլար, գյուղատնտեսության՝ 72 մլն 8 մլն դոլար:

Առանձին հոդվածով ներկայացված են մարզերում կատարված ներդրումները. 170.9 մլն դոլար ներդրվել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից իրականացվող ծրագրերում: