McLaren ընկերության Special Operations (MSO) հատուկ ստորաբաժանումը, որը մասնագիտացած է բացառիկ մեքենաների կառուցման մեջ, Ժնեւում կներկայացնի Senna հիպերքարի հատուկ տարբերակը: Երկդռնանի մեքենան կարբոնից թափք կունենա՝ պատված թափանցիկ լաքով եւ գունային սխեմա, որը կրկնում է լեգենդար օդաչու Այրթոն Սեննայի սաղավարտի գունավորումը, հաղորդում է Motor-ը:

Հիպերքարի թափքը կազմված է 67 տարրերից: Դրանց պատրաստման համար մոտ հազար ժամ է պահանջվում: Եւս 250 ժամ է պահանջվում վահանակին, հետեւի հակաթեւին եւ ակտիվ աերոդինամիկ «ածելիին» դեղին շեշտադրումների համար: Ավտոմեքենայի արգելակային հանգույցները ներկված են Laurel Green-ի վառ կանաչ գույնով: