Սլովակիայի ոստիկանությունը լրագրող Յան Կուցիյակի սպանության գործի հետաքննության շրջանակներում 7 մարդ է ձերբակալել: Այս մասին հայտարարել է Տիբոր Գասպարը՝ այլ մանրամասներ, սակայն, չներկայացնելով, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ Գասպարը հայտարարել էր, որ ոստիկանությունն արեւելյան Սլովակիայում մի շարք ստուգումներ է անցկացրել՝ կապված այն մարդկանց հետ, ովքեր հետաքրքրվում էին Կուցիակով: Հիշեցնենք, որ լրագրողն իր ընկերուհու հետ սպանվել էր փետրվարի 25-ին: Գասպարն անուններ չի նշել, սակայն ասել է, որ ստուգումները կապված էին մաֆիայի հետ կապեր ունեցող իտալացի գործարարների հետ: Այս թեմայի վերաբերյալ Կուցիայի հոդվածը լույս էր տեսել նրա մահվանից հետո: