Այսօր՝ մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:

Ժողովի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական  խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

Քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել.

1. Արմեն Բեկթաշյան - 5 տարի ժամկետով (Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում)

2. Անի Մխիթարյան - 5 տարի ժամկետով (Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում)

3. Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով (ՀՀ քրեական վերաքննիչ դատարան)

4. Արմեն Խաչատրյան - 3 տարի ժամկետով (ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում)

5. Ռուզաննա Հակոբյան - 3 տարի ժամկետով (ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական եւ վարչական մասնագիտացում)։

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ն ընտրել էր հինգ այլ անդամների՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանին, փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, եւ Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյանին:

Դատավորների ընդհանուր ժողովը ընտրում է ԲԴԽ 5 անդամներին. հայտնի են՝ ովքեր են նախորդ տարվա լավագույն դատավորները

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվեցին. Գագիկ Հարությունյանին դեմ է քվեարկել 2 պատգամավոր