Եգիպտոսի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Յախիա Ալ Կադվանին եւ արտաքին գործերի կոմիտեի քարտուղար Թարեք Էլ Խուլին կրկին անդրադարձել են 1915 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, հաղորդում է «Horizon Weekly»-ն:

Անդրադառնալով Նիդերլանդների խորհրդարանի ընդունած բանաձեւերին՝ պատգամավորները Եգիպտոսին կոչ են արել համանման որոշում կայացնել:

Ալ Կադվանիի խոսքով՝  նման քայլն անհրաժեշտ է Թուրքիայի կողմից անդադար խախտումների դեմ դիմակայելու համար, քանի որ «հայերի զանգվածային կոտորածը պատմական փաստ է, եւ ամեն մեկն այս հարցում պետք է հստակ դիրքորոշում ունենա»:

Էլ Խուլին, իր հերթին, նշել է, որ 20-րդ դարի սկզբին հայերին ապաստան տրամադրած Եգիպտոսը այդ ողբերգական պատմության ականատեսն է եղել: