Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ մարտի 2-ին, բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի շենքի դիմաց:

ԱԻՄ-ի անդամները խորհրդարանի մոտ էին եկել «Ոչ հակասահմանադրական խեղաթյուրմանը» գրությամբ պաստառներով: Նրանք իրենց բողոքն են արտահայտել Սահմանադրական փոփոխությունների դեմ:

ԱԻՄ նախագահության անդամ Գագիկի Սարուխանյանի խոսքով՝ իրենք եկել են մասնակցելու հայոց սահմանադրականության հուղարկավորությանը: