Facebook–ը դադարեցրել է երկու առանձին՝ ընկերների եւ ընտանիքի եւ մյուսը հանրության համար լրահոսերի փորձարկումը, հաղորդում է ցանցի պաշտոնական կայքը։

Հայտարարության համաձայն, սոցիալական ցանցը 2017 թվականի հոկտեմբերին 6 երկրներում սկսել էր երկու առանձին լրահոսերի փորձարկում Explore Feed անվանմամբ։ Փորձարկման ժամանակ օգտատերերը նշել են, որ Explore Feed դժվարեցնում է  մուտք ունենալ կարեւոր տեղեկություններին։ Ընկերությունը հայտարարել է, որ ավելի հաջող էր հունվարին տեղեկատվական եւ գովազդային հրապարակումների կրճատումը։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգըր նշել էր, որ փոխվել է օգտատերերի լրահոսում առաջնային գրառումների ընտրության սկզբունքը՝ սահմանափակելով ընկերությունների հաղորդագրությունների, լուրերի եւ տեսանյութերի թիվը: