Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի քրդաբնակ Քամըշլոյում քրդերից կազմված YPG–ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) ջոկատները նոր զինյալներով են համալրվել։

Թուրքական Milliyet–ը նշել է, թե ռազմական պատրաստությունը անցել եւ ծառայության են անցել YPG–ի 3500 նոր զինյալներ։

Թուրքական պարբերականը նշում է, թե նախկինում նման միջոցառումներին ամերիկյան կողմը ներկայացուցիչ էր ուղարկում։