ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան մեկնաբանել է Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրությունը: Մարտի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Զախարովան, պատասխանելով երկու երկրների հետագա հարաբերությունների մասին հարցին, հիշեցրել է, որ նախագահի ընտրության վերաբերյալ մեկնաբանությունները բացառապես ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն է:

«Հայաստանի հետ մեր հարաբերությունները ինչպես պատմական բնույթ են կրում, այնպես էլ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում: Մենք հիմնվում ենք այն հանգամանքի վրա, որ հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպես ամրագրված է երկկող փաստաթղթերում, գագաթաժողովների, հանդիպումների, բանակցությունների արդյունքներով փաստաթղթերում՝ առաջին հերթին հիմնվելով երկու երկրների ժողովուրդների բարեկեցության եւ շահերի սկզբունքների վրա»,- ընդգծել է Մարիա Զախարովան:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հայաստանի Ազգային ժողովը Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնում: