Կալիֆորնիական Fresno State համալսարանի լրագրության պրոֆեսոր եւ The Fresno Bee-ի նախկին գործադիր խմբագիր Ջիմ Բորենը պատմել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ իր հանդիպման մասին, փոխանցում է The collegian-ը:

Ելույթ ունենալով ուսանողների առջեւ՝ լրագրողը պատմել է, թե ինչպես է 1988 թվականին համալսարան այցելաշ Ջորջ Բուշին հարց ուղղել: Պրոֆեսորը նախկին նախագահին խնդրել է մեկնաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի դերի հարցում: Բուշը պատասխանել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն ստանձնի Հայոց ցեղասպանության համար:

Լրագրողի խոսքով՝ Բուշի պատասխանը փաստագրվել եւ հետագայում օգտագործվել է տարբեր աղբյուրներում: 2018 թվականի հունվարից Ջիմ Բորենը Fresno State համալսարանում դասախոսություններ է կարդում լրատվամիջոցների եւ լրագրության վերաբերյալ: