Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

«ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը եւ եվրասիական ինտեգրման խորացմանն ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանում անցկացված փակ (գաղտնի) քվեարկության արդյունքների համաձայն՝ հանրապետության նոր նախագահ է ընտրվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը: