«Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան  Մուշեղ Շուշանյանը՝ նշելով, որ այս պահին Սերգեյ Կյուրեղյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

«1 շաբաթ առաջ է հիվանդանոց տեղափոխվել Սերգեյ Կյուրեղյանը,  հիմա բուժվում է: Ճիշտն ասած բժիշկը  դժվարացավ ախտորոշել, թե ինչից է նրա մոտ թոքաբորբ առաջացել: Նուբարաշենում շատ վատ էր Սերգեյի վիճակը, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելուց հետո դրական դինամիկա նրա մոտ արդեն նկատվում է»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ Սերգեյ Կյուրեղյանի երկու եղբայրներն էլ այս պահին անազատության մեջ են գտնվում. Արեգ Կյուրեղյանը նույնպես «Սասնա ծռերի» անդամ է, իսկ Հայկ Կյուրեղյանը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Շանթ Հարությունյանի գործով դատավարությունից առաջ` դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակելու համար: