Jaguar ընկերությունը համեմատել է I-Pace էլեկտրական քրոսովերը Տեսլայի երկու Model X-ի հետ՝ 75D-ի եւ 100D-ի հետ, գրում է Motor-ը:

Վարորդների խնդիրը` պրոֆեսիոնալ ավտոարշավորդներ Միթչ Էվանսի եւ Թոնի Քանանի ժամում 60 մղոն արագություն զարգացնելն էր (ժամում 96 կիլոմետր), իսկ այնուհետեւ կանգնելը: Ով ավելի արագ դա կաներ, նա էլ կհաղթեր:

Նախ`Jaguar-ը մրցել է Tesla Model X-ի հետ, որը համալրված է 75 կիլովատ ժամով հագեցած մարտկոցների հավաքածուով, իսկ հետո 100 կիլովատ մարտկոցով մեքենայի հետ: Երկու դեպքում էլ մրցույթի հաղթողը «Յագուարն» էր: