Մեկ ու կես միլիոն Ադելի պինգվինները Անտարկտիկայի թերակղզու հյուսիսային ծայրամասի դժվարամատչելի կղզիներում մարդկանցից թաքնվել էին: Սակայն նրանց միեւնույն է հայտնաբերել են, հաղորդում է BBC-ն:

Արբանյակից նկատել էին թռչնի գոմաղբի հետքեր, եւ գիտնականները գնացել էին պինգվիններին հաշվելու: Արդյունքը գերազանցել էր բոլոր ակնկալիքները `ավելի քան 750 հազար զույգ:

Տարիների շարունակ բնության պաշտպանները ահազանգ էին հնչեցնում: Ադելի պինգվինների պոպուլյացիան նվազում է, եւ այժմ գոյություն ունի մի քանի միլիոն տեսակ: Բացի դրանից, Ադելին  անցյալ եւ նախանցյալ ձմեռներին վերապրել է բազմացման երկու աղետալի շրջան: