Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը մարտի 3-ին Concord Orchestra սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ կտա Պետական Կրեմլյան պալատի բեմում: Հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Concord Orchestra սիմֆոնիկ նվագախմբի յոթանասուն երաժիշտներ եւ լեգենդար վարպետը կստեղծեն զգացմունքների տպավորիչ հոսք, որը բառացիորեն կներթափանցի յուրաքանչյուր ունկնդրի մեջ: Հատկանշական է այն փաստը, որ այս համերգին  նշանավոր նվագախմբի անմահ դիրիժոր իտալացի Ֆաբիո Պիրոլան իր «ղեկը» կզիջի մեծ ֆրանսիացուն»,–նշել են կազմակերպիչները։

Միշել Լեգրանը հանդես կգա «Շերբուրգի անձրեւանոց» ծրագրով։

Միշել Ժան Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր Է, դաշնակահար, դիրիժոր եւ երգիչ: «Օսկար» երեք մրցանակների դափնեկիր Է: Բացի դրանից, իր կարիերայի ընթացքում արժանացել Է «Գրեմի» հինգ մրցանակի եւ մեկ «Ոսկե գլոբուսի»: Կոմպոզիտորը գրել Է ավելի քան 200 երգ կինո- եւ հեռուստատեսային ֆիլմերի, մի քանի մյուզիքլների համար: Նրա սկավառակագրությունը բաղկացած Է ավելի քան 100 ալբոմից։