Սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են iPhone X սմարթֆոնի միջոցով ցուցադրված տեսողական խաբկանքի ուշագրավ տեսանյութը, որը տարածվել է համացանցում ու զարմացրել բազմաթիվ օգտատերերի: Արտասովոր էֆեկտով տեսանյութն իր թվիթերյան էջում հրապարակել է դրա հեղինակ Փիթեր Նորբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Տեսանյութում երեւում է iPhone X սմարթֆոնը, որը կարծես վերածված լինի անհատակ խորքի կամ պորտալի:

«Այն կարծես դեպի այլ աշխարհ բացվող պորտալ լինի»,-գրել է օգտատերերից մեկը:

Շատերին առավելապես տպավորել է այն փաստը, որ պատկերի խորությունը փոխվում է՝ կախված դիտանկյունից: Հավանաբար, նոր հավելվածը կիրառում է հավելյալ իրականության տեխնոլոգիան ու Face ID-ի միջոցով հետեւում է գլխի շարժումներին: