Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում եւ իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: