Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղագծերի վերակառուցման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Ծրագիրն ընթացքի մեջ է, մի շարք դիտահորեր փորվել են, տեղադրվել են, ահագին աշխատանքներ կատարվել են, բայց նախատեսված ծրագիրն ընթացքի մեջ է դեռ»,-ասաց Ղլեչյանը:

Գոռ Ղլեչյանը հավելեց, որ հստակ չգիտի, թե վերանորգման աշխատանքները երբ կավարտվեն:

Նշենք, որ  կոյուղու վերակառուցման աշխատանքներում մասնակցում են նաև Էրեբունու եւ Նուբարաշենի վարչական շրջանների վարչական շրջանների աշխատակազմերը: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2 շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ի կոյուղագծի  նորոգման աշխատանքները սկսեցին անցած շաբաթվանից՝ ավագանիում տեղի ունեցած ամոթալի սկանդալից հետո։ Մինչ այդ այս թաղամաս էին այցելել Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը, Սոնա Աղեկյանը եւ բարձրաձայնել խնդրի մասին, սակայն  ձայն բարբառո հանապատի։