Մուրմանսկի մարզում ձյան հսկայական կույտը թափվել է երկու կանանց եւ 1.5 տարեկան երեխայի վրա: Տեսանյութը հրապարակլվել է ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կադրերրում  երեւում է, որ մուտքի մոտ կանգնած են երկու կանայք, որոնցից մեկը բռնել է 1.5 տարեկան աղջկա ձեռքը: Ինչ-որ մի պահ աղջիկը մորը մի կողմ է տանում: Կինը մեքենայաբար գնում է՝ շարունակելով խոսել մյուս կնոջ հետ, իսկ մի քանի վայրկյանից տանիքից ձյան հսկայական զանգված է ընկնում:

Չնայած նրան, որ «ձնահյուսը» ընկել էր երեքի վրա, երեխայի մայրն ամենից քիչն էր տուժել, քան անմիջապես  շենքի մոտ կանգնած կինը:

ՔԿ-ն նշում է, որ փաստի առթիվ ստուգողական միջոցառումներ են կատարվում: