Դերասան Իվան Օխլոբիստինը Instagram-ի իր էջում հրապարակել է «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի նոր սերիաների կադրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբաթ «Սոյուզմուլտֆիլմի» վարչության նախագահ Յուլիանա Սլաշչեւան հաղորդել է, որ մինչեւ 2018-ի վերջ ստուդիան մտադիր է  մուլտֆիլմի 8-10 նոր սերիաներ թողարկել: 2018-2020 թվականներին ընդհանուր 30 սերիա կստեղծվի:

Հայտնի է, որ նոր սերիաներում Մատրոսկին կատվին կհնչունավորի Միխայիլ Եֆրեմովը, Շարիկ շանը՝ Գարիկ Սուկաչովը, իսկ Դյադյա Ֆյոդորին՝ Ալեքսեյ Օնեժենը:

Մուլտֆիլմում երկու նոր կերպար կհայտնվի՝ Դյադյա Ֆյոդորի քույրը՝ Վերա Պավլովնան եւ անհայտ գազանիկ Տամա-Տաման: