Lamborghini ընկերությունը Ժնեւի ավտոսրահում կներկայացնի Huracan Performante մեքենայի բաց էքստրեմալ տարբերակը, որը անվանման մեջ Spyder նախածանցը կստանա, հաղորդում է Autonews.ru-ն:

«Կուպեի» թափքով Lamborghini Huracan Performante-ը ներկայացվել էր  անցյալ տարվա գարնանը: Մեքենան հագեցած է 5.2 լիտր մթնոլորտային շարժիչով, որը զարգացնում է 640 ձիաուժ հզորություն եւ 600 Нм պտտվող մոմենտ: Այն տեղից 2,9 վայրկյանում կարող է մինչեւ «հարյուրի» հասնել, իսկ դրա առավելագույն արագությունը  ժամում 325 կիլոմետր է:

Lamborghini Huracan Performante-ը կարողացել է 6 րոպե 52.01 վայրկյանում անցնել է Նյուրբուրգրինգի «Հյուսիսային հանգույցը»՝ դառնալով գերմանական ավտոճանապարհի ամենաարագ սերիական մեքենան: Սեպտեմբերին այս ռեկորդը գերազանցել էր Porsche 911 GT2 RS կուպեն, որը 20,6 կիլոմետրանոց շրջանը անցել էր 6 րոպե եւ 47,3 վայրկյանում: