Գերմանական Volkswagen կոնցեռնի մեջ մտնող  սպորտային ավտոմեքենաների արտադրող Porsche-ն մտադիր է թռչող ուղեւորատար տաքսիներ ստեղծել, ասել է ընկերության վաճառքի տնօրեն Դետլեւ ֆոն Պլատեն ֆոն Դետլեւը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Սա իսկապես իմաստ ունի:  Եթե ես Ցուֆենհաուզենում Porsche-ի գործարանից գնում են Շտուտգարտի օդանավակայան, ինձ նվազագույնը կես ժամ է պետք եթե բախտս բերի: Թռիչքի ժամանակ դա ընդամենը 3.5 րոպե կտեւի», — ասել է նա:

Porche-ն առաջին ընկերությունը չէ, որ մտածել է թռչող մեքենաների ստեղծման մասին:

Այսպիսով, 2017 թվականի  մայիսին Toyota-ն հայտարարել էր, որ իր թռչող մեքենաներ ստեղծող իր աշխատակիցների նախագծում ներդրել է 350 հազար դոլար: Դրա ստեղծումը նախատեսվում է ավարտել 2019 թվականին: