Cupra ընկերությունը, որը դարձել է Seat մակնիշի առանձին սպորտային ապրանքանիշը, ներկայացրել է իր կոնցեպտուալ մրցարշավային e-Racer էլեկտրամոբիլը, փոխանցում է Autonews.ru-ն:

Նորույթի պրեմիերան, որը 680-ձիաուժանի ագրեգատ ունի, տեղի կունենա Ժնեւի ավտոսրահում:

Մշակողները Cupra e-Racer-ը նկարագրում են որպես «ավտոսպորտի համար ստեղծված իսկական մեքենա», ինչպես նաեւ «աշխարհում առաջին թուրինգ դասի մրցարշավային մեքենա՝ ամբողջությամբ էլեկտրական ուժային սարքավորմամբ»:

Նորույթը հատուկ մշակված հետին բազմալծակային կախոց ունի, իսկ առջեւի կախոցը փոխառված է մրցարշավային Leon TCR հեչբեքից: Զանգվածի տեղաբաշխումը առանցքների վրա կազմել է 40:60՝ ի օգուտ հետեւի առանցքի:

Cupra e-Racer-ն ունի 408 ձ.ու. նվազագույն հզորությամբ էլեկտրական ագրեգատ, սակայն առավելագույնը հասնում է 680 ձիաուժի: Նախատիպի դինամիկ բնութագրիչների մասին չի հաղորդվում: Նկարներից դատելով՝ Cupra e-Racer-ն ունի մշակված աերոդինամիկական ծածկոց, անվտանգության կմախք եւ մրցարշավային «շերեփ»: