«Ակվարիում» խմբի առաջնորդ Բորիս Գրեբենշչիկովը տեղափոխվել է Հյուսիսային մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Պետերբուրգում տարածված տեղեկությունների համաձայն՝ ռոք երաժիշտը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Եվ իսկապես՝ 64-ամյա Բերիս Բորիսովիչը արդեն առաջին տարին չէ, որ սրտի հետ կապված խնդիրներով բժիշկներին է դիմում: 9 տարի առաջ երաժիշտը վիրահատվել է Բեռլինի կլինիկայում՝ շունտավորում է կատարվել:

- Շնորհակալություն անհանգստանալու համար: Սակայն գործելու լավագույն եղանակը առողջության համար աղոթելն է կամ մոմ վառելը»,- լրագրողների հարցերին այսպես է պատասխանել «Ակվարիում» խմբի տնօրեն Մաքսիմ Լանդեն:

Ըստ որում՝ մենեջերը չի հստակեցրել, թե արդյոք անհանգստանալու պատճառներ կան:

Բորիս Բորիսովիչի դուստրը՝ Ալիսան, հեռախոսազանգերին չի պատասխանել: Նույնկերպ են վարվել երաժիշտի մի քանի ներկայացուցիչներ եւս: