Քալիֆորնիայում ձնահյուսը ծածկել է Մամոնտ-Մաուինթինը, որը նահանգում դահուկասահքի հանրահայտ վայր է: Ութ մարդ մասամբ թաղվել են ձյան տակ, հայտնում է AmericaRu.com պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ձնահյուսի պատճառով դահուկորդների շրջանում հանրահայտ վայրը փակվել է այն բանից հետո, երբ փրկարարական խմբերը ժամեր շարունակ ստուգել են շրջանը, որպեսզի ձյան փլվածքների տակ մնացած 8 մարդուն փրկեն: Ձնահյուսը սկսել է փլուզվել Սիերա ազգային պարկում, սակայն լեռնադահուկային հանգստավայրի տարածք է բերել հարյուրավոր տոնա ձյան կուտակ:

Ձնահյուսի փլուզման հետեւանքով ոչ ոք ծանր վնասվածք չի ստացել: Միայն ձյան տակ թաղված դահուկորդներն են թեթեւ վնասվաքներ ստացել: Հանգստավայրում փրկարարական գործողությանը մասնակցել է 200 մարդ, ներառյալ հյուրերը: Ոչ մի կասկած չի կարող լինել, որ ինչ-որ մեկն անհայտ կորել է: