Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման շահառու «FMD K&L Europe» ընկերությունը Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրել շվեյցարական «Sylex» եւ «Clinerion» ընկերությունների հետ։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես երեք ընկերությունները համագործակցելու են՝ Հայաստանում բիոտեխնոլոգիաների եւ կլինիկական հետազոտությունների բնագավառում ներդրումները խթանելու, միջազգային առաջատար փորձը ներդրնելու գործում։

«Գործընկերների առաջադեմ տեխնոլոգիաները, մասնագիտական փորձը եւ մեր կարողությունները վստահություն են ներշնչում, որ այս նախաձեռնությունը նոր հնարավորություններ կբացի ոլորտի զարգացման համար»,- նշել է “FMD K&L Europe” ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին։

«Օտարերկրյա ներդրումներով գործող ընկերության գնահատականը Հայաստանի ներդրումային դաշտին լավագույնս արտահայտվում է նրանց կողմից այլ օտարերկրյա ընկերություններ Հայաստան բերելով, որի շատ լավ օրինակ է այս եռակողմ ծրագիրը»,- նշել է ՀԶՀ Հետսպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը։