Մի քանի օրենսդրական փոփոխությունները եւ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը կառաջադրվի հանրապետության վարչապետի պաշտնում։ Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ  խորհրդարանում վարչապետի ընտրությունների ընթացում Սերժ Սարգսյանը ձեւականորեն որոշ ժամանակով կհեռանա իշխանությունից։ «Ես նկատի ունեմ ապրիլի 9-16-ը։ Այն ժամանակ նա չի զբաղեցնի որեւէ պաշտոն»,-նշել  է նա։

Փաշինյանը շեշտել է, որ նրանց ցանկացած քայլ կախված կլինի ժողովրդի կամքից։ Միաժամանակ, նրա խոսքով, «Ելք» դաշինքը դեռ չի որոշել, կկազմակերպեն իրենք զանգվածային փողոցային բողոքի ցույցեր այն պարագայում, եթե Սերժ Սարգսյանը փաստացիորեն իր թեկնածությունն առաջադրի երկրի ղեկավարի պաշտնում։ Փաշինյանի համոզմամբ՝ բոլոր հարցերի պատասխանը կտրվի մեկ շաբաթվա ընթացում, քանի որ ժամանակն, այնպես թե այնպես, քիչ է։