Հայկական ծագմամբ ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Շերը սելֆի է արել  Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի հետ եւ հայերեն լեզվով շփվել է  Նոր Հարավային Ուելսի կառավարության ղեկավար Գլեդիս Բերեջիկլյանի հետ:

Շերը ժամանել է Սիդնեյ «Մարդի Գրա» ամենամյա ԼԳԲՏ համայնքի փառատոնին մասնակցելու համար: Տեսնելով Գլեդիսին՝ Շերը ողջունել է նրան եւ հայերեն հարցրել. «Ինչպե՞ս եք»: Ինչպես գրում է The Australian-ը, կանայք մոտ 10 րոպե զրուցել են: Թյորնբուլը ֆեյբուքյան իր էջին տեղադրել է Շերի եւ Գլեդիսի հետ արված սելֆին հետեւյալ գրառմամբ.« Բարի գալուստ Սիդնեյ, Շեր»: