Ժամանակը ցույց կտա՝ կհաջողվի արդյոք ընդդիմությանը հանրահավաքներ կազմակերպել Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրման դեմ, թե ոչ: Այս մասին մարտի 5-ին Ազգային ժողովում տեղի ավանդական ճեպազրույցների ժամանակ  հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ընդ որում, նա հեգնանքով նշեց. «Դուք ինքներդ կարող եք վերլուծել վերջին տարիներին ընդդիմության կազմակերպած հանրահավաքները եւ համապատասխան եզրահանգումներ անել: Ժամանակը կգա, եւ դուք ինքներդ դրանում կհամոզվեք»:

Ինչպես նշեց Բաղդասարյանը, նրա մոտ այնպիսի տպավորություն է, որ «Ելք» դաշինքն արդեն իր համար եզրակացություններ է արել, որ Սերժ Սարգսյանն անպայման կառաջադրի իր թեկնածությունը, մինչդեռ ՀՀԿ-ն նույնիսկ քննարկում չի անցկացրել այդ թեմայով: «Անակնկալների սպասել չարժե, սակայն քաղաքականության մեջ չի կարելի որեւէ բան բացառել: Եկեք մենք քննարկենք այս հարցը, ինչից հետո մենք ձեզ կտեղեկացնենք»,- հավելեց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը: